• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Չորս գետերի միջև. Հայկական հոգևոր կյանք» խորագիրը կրող համերգ

07 մարտի, 2020
«Չորս գետերի միջև. Հայկական հոգևոր կյանք» խորագիրը կրող համերգ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մարտի 7֊ին Հայկական փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում տեղի ունեցավ «Չորս գետերի միջև. Հայկական հոգևոր կյանք» խորագիրը կրող համերգը։ Համերգը կազմակերպվել էր Աստվածաշնչի թանգարանի և «Post Classical Ensemble» ի հետ համատեղ։
Նշենք, որ նախորդ օրը Աստվածաշնչի թանգարանում ավարտվել էին հայկական երկու խաչքարների՝ Մոմիկի՝ Նորավանքի խաչքարի և Տաթևի եկեղեցու խաչքարի կրկնօրինակների, ինչպես նաև Տաթևի վանական համալիրի մանրակերտի տեղադրման աշխատանքները։ Համերգից առաջ հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու խաչքարերի պատմությանն ու նշանակությանը։
Համերգի բացման խոսքում ԱՄՆ֊ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն անդրադարձ կատարեց այս օրերին Վաշինգտոնում անցկացվող Հայկական մշակութային փառատոնին, ապա նշեց մեկ այլ մեծ նախագծի մեկնարկի մասին։ Դեսպանը հայտարարեց, որ 2021թ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է հայկական Աստվածաշունչ մատյանների, հոգևոր նշանակության ձեռագրերի, գործերի՝ շուրջ յոթ ամիս տևողությամբ ցուցահանդես։ Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները մեկնարկել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։《Աստծո շունչը》 խորագիրը կրող ցուցահանդեսի մեկնարկը կարելի է համարել Տաթևի խաչքարի կրկնօրինակի և Տաթևի վանական համալիրի մանրակերտի նվիրատվությունը թանգարանին։ Դեսպանը տեղեկացնելով, որ Տաթևի խաչքարի կրկնօրինակը և վանական համալիրի մանրակերտը նվիրաբերվել է IDEA հիմնադրամի կողմից, շնորհակալություն հայտնեց վերջինիս։
Միաժամանակ դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եկեղեցու ջանքերով Աստվածաշնչի թանգարանին է նվիրաբերվել նաև Նորավանքի Մոմիկի խաչքարի կրկնօրինակը, որը պատրաստվել է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի կողմից։ Մոմիկի խաչքարի կրկնօրինակը հայ ժողովրդի անունից նվրատվություն է Աստվածաշնչի թանգարանին։
Վերոնշյալ խաչքարերն ու Տաթևի վանական համալիրի մանրակերտը մշտապես ցուցադրվելու են Աստվածաշնչի թանգարանում։
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, ինչպես նաև հայտնի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ' կոմպոզիտոր, դաշնակահար Վաչե Շարաֆյանի և ամերիկահայ ջութակահար Հուրիգ Փուչիկյանի կատարմամբ։
Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, հասարակական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: